Առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու համար 10 արձանագրություն է կազմվել. Երևանի քաղաքապետարան | aravot.am

Առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու համար 10 արձանագրություն է կազմվել. Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են 10 արձանագրություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալու` հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն