Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո | 1lurer.am

Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ մալուխի վնասման հետևանքով կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։

«Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։

Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշում են կոմիտեից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն