Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է | arm.sputniknews.ru

Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ aysor.am–ը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն