Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան | news.am

Արեգնազ Մանուկյանի երկամսյա կալանքի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն