ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը | armenpress.am

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։

Ինչպես տեղեկանում ենք ՀԿԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ․ դրամ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։

Պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է  նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով, իրավաբանական անձանց օգտին բռնագանձված  շուրջ 22 մլրդ. դրամը՝ շուրջ 23%-ով, իսկ Ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է ավելի քան 2,5 մլրդ  դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), որը 2025 թ․ առաջին կիսամյակում գանձվածի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։

Զեկուցվել է նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման,  հարկադիր կատարման թվային գործիքների շարունակական կատարելագործման հնարավորությունների մասին։ Մասնավորապես՝ ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։

Ծառայության 2026 թվականի կիսամյակային արդյունքային ցուցանիշներն ամփոփելով՝ Գլխավոր հարկադիր կատարողը թեև դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները, այդուհանդերձ տրվել են համապատասխան հանձնարարականներ առանձին ուղղություններով միատեսակ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը հղմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն