Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը | 1lurer.am

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում։

Կարևորվել է նաև COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։

Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահենք նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն