shantnews.am Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին միջազգային հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Sky News-ը։
Վարչապետի գրասենյակը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել զրույցի բովանդակության մասին։
Բըրնհեմը վարչապետի պաշտոնը ստանձնել է հուլիսի 20-ին։ Նա փոխարինում է Քիր Սթարմերին, որը ստիպված էր հրաժարական տալ իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների ճնշման տակ՝ մայիսյան տեղական ընտրություններում նրանց պարտությունից հետո։