factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա կմեկնի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ համաշխարհային ճգնաժամերի, լոգիստիկ խափանումների և էներգետիկ անվտանգության մարտահրավերների պայմաններում Բեռլինի և Բաքվի միջև հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը նրանց գործընկերությունը բարձրացնում է որակապես նոր մակարդակի։ Այս այցն էլ վկայում է Եվրոպայի, մասնավորապես, նրա տնտեսական լոկոմոտիվ Գերմանիայի հայացքների հիմնարար վերափոխումը Հարավային Կովկասի վերաբերյալ՝ փոփոխվող համաշխարհային աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։
Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը, իր հերթին, հայտնել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երեքշաբթի՝ հուլիսի 21-ին: Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի կունենա տեղի ժամով 12:00-ին Դաշնային կանցլերությունում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում