Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը | armenpress.am

Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը | armenpress.am

armenpress.am Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է սկսել միջուկային զենքի դերի վերաբերյալ բաց քննարկում։  Kyodo News-ը հայտնում է, որ Կոիձումիի գնահատմամբ՝ Ճապոնիան այլևս չի կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց, քանի որ երկրի շուրջ անվտանգության միջավայրը գնալով ավելի է բարդանում։

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը վերանայել ազգային անվտանգության երեք առանցքային ռազմավարական փաստաթղթերը։

Ճապոնիան 1967 թվականից հետևում է երեք ոչ միջուկային սկզբունքներին՝ միջուկային զենք չարտադրել, չունենալ և թույլ չտալ դրա ներմուծումն իր տարածք։ Երկիրը միաժամանակ անվտանգության հարցում ապավինում է ԱՄՆ-ի ընդլայնված զսպման համակարգին, որը ներառում է նաև ամերիկյան միջուկային կարողությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն