Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի | armenpress.am

Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում որևէ կերպ չի ձերբակալվի։ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Բենիամին Նեթանյահուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում որևէ կերպ, որևէ ձևով չի ձերբակալվի։ Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը պնդել է, որ Իրանի իշխանությունները վերջերս սպանել են 52 հազար անմեղ ցուցարարի, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել ամերիկացի զինծառայողների և այլ անձանց մահվան համար։

Նրա խոսքով՝ ձերբակալության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր Իրանին հասցրել են մահվան և ավերածությունների աննախադեպ շրջապտույտի։

Թրամփի հայտարարությունը հաջորդել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի խոսքերին։ Մամդանին հայտարարել է, որ քաղաքի իրավաբանական վարչության հետ ուսումնասիրում է Նեթանյահուին ձերբակալելու իրավական հնարավորությունը, եթե Իսրայելի վարչապետը սեպտեմբերին Նյու Յորք ժամանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն