Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ | 1lurer.am

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Սենատորների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Նատալիսիո Չասեի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ՝ երկուստեք կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն