factor.am Եվրոպական հանձնաժողովն այսօր AliExpress-ին տուգանեց 550 միլիոն եվրոյով․ չինական առևտրային հսկան համապատասխան ջանքեր չի գործադրել՝ առցանց հարթակում անօրինական, վտանգավոր և մեծածավալ կեղծված ապրանքների վաճառքը կանխելու համար։
AliExpress-ը խախտել է Եվրամիության «Թվային ծառայությունների մասին» օրենքը (Digital Services Act), որը պարտավորեցնում է միության տարածքում գործունեություն ծավալող առցանց հարթակներին, որոնողական համակարգերին ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Ընկերությունը ԵՄ-ում ամսական 104,3 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր ունի։
Եվրահանձնաժողովը AliExpress-ի նկատմամբ պաշտոնական վարույթ էր սկսել դեռևս 2024 թվականի մարտին: Հանձնաժողովի իրականացրած հետաքննությունը պարզել է, որ AliExpress-ը համակարգված կերպով թերացել է ռիսկերի գնահատման հարցում: Ընկերությունը ոչ միայն գերագնահատել է սեփական ավտոմատացված համակարգերի արդյունավետությունը, այլև չի ապահովել բավարար քանակով անձնակազմ՝ միլիոնավոր ապրանքների հոսքը վերահսկելու համար:
Անօրինական խաղալիքները, վտանգավոր կոսմետիկան և կեղծված ապրանքները հարթակում հայտնաբերվելուց հետո էլ շաբաթներ շարունակ մնացել են հասանելի:
AliExpress-ը պատշաճ կերպով չի կիրառել սեփական պատժամիջոցների քաղաքականությունը, և խախտումներ թույլ տված վաճառողները հեշտությամբ շարունակել են իրենց գործունեությունը:
Ավելին, հարթակի գովազդային և առաջարկությունների ալգորիթմները, փոխանակ սահմանափակելու անօրինական բովանդակությունը, հաճախ հենց իրենք են օգտատերերին առաջարկել կասկածելի ու կեղծված ապրանքներ՝ նախքան դրանց հեռացումը:
Մեկ այլ լուրջ խնդիր է ապրանքների միտումնավոր սխալ դասակարգումը (mis-categorisation): Չարամիտ վաճառողները շրջանցել են ստուգումները՝ կեղծ ապրանքները տեղադրելով ավելի թույլ վերահսկողություն ունեցող կատեգորիաներում, իսկ AliExpress-ի թույլ վերահսկողական համակարգը չի կարողացել կանխել դա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում