Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ | factor.am

Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են ոլորտի պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, իրականացման ուղղություններն ու արդյունքների գնահատման մեխանիզմները։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները»։

Փաստաթղթով սահմանվում են Հայաստանի լեզվական պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, իրականացման ուղղությունները և արդյունքների գնահատման մեխանիզմները։

Հիմնադրույթների նպատակն է ձևավորել միասնական քաղաքականություն՝ ուղղված երկրում լեզվական բազմազանության պահպանմանը, լեզուների կենսունակ միջավայրի ապահովմանը և շարունակական զարգացմանը։

Փաստաթղթում կարևորվում են ներառականությունը, տարբեր լեզվակիր խմբերի սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պաշտպանությունը։

Հիմնադրույթները նախատեսում են նաև արձագանքել թվային տեխնոլոգիաների զարգացման հետևանքով լեզուների առջև առաջացող նոր մարտահրավերներին։

Հաստատված փաստաթուղթը հիմք կդառնա լեզվի ոլորտում հետագա ռազմավարությունների, պետական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն