«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիսին. Գևորգ Պապոյան

«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիսին. Գևորգ Պապոյան

«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիս ամսվա ընթացքում` սահմանված կարգով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,- գրել է նա։

Նա վստահեցրել է, որ իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն