Գյումրիում հրդեհ է բռնկվել տնակային թաղամասում. կրակի տարածումը հաջողվել է կանխել | arm.sputniknews.ru

Գյումրիում հրդեհ է բռնկվել տնակային թաղամասում. կրակի տարածումը հաջողվել է կանխել

Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրու Փանյան փողոցի տնակներիցց մեկում, տուժածներ չկան։ Այս մասին հայտմում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է այսօր՝ ժամը 14։14–ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։

ՆԳՆ–ից հայտնում են, որ այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն