«Ոչ մի փոփոխություն չի լինի». Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը «100 տոկոսով կաջակցի» Զելենսկուն | azatutyun.am

«Ոչ մի փոփոխություն չի լինի». Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը «100 տոկոսով կաջակցի» Զելենսկուն | azatutyun.am

azatutyun.am Էնդի Բըրնհեմը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։

Բըրնհեմն ընդգծել է՝ Զելենսկուն կհասկացնի, որ Լոնդոնի կողմից Ուկրաինային աջակցության գործընթացում «ոչ մի փոփոխություն չի լինի», և որ ինքը 100 տոկոսով կաջակցի ուկրաինացի առաջնորդին, ինչպես դա անում էր իր նախորդը՝ Քիր Սթարմերը։

«Նախագահ Զելենսկին ոչ մի կասկած չի ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան է և վճռական։ Այդ աջակցությունը նրա կողքին կլինի, և ես անձամբ նույնպես նրա կողքին կլինեմ», – լրագրողների հետ զրույցում ասել է Բերնհեմը։

Նախօրեին Բուքինգհեմյան պալատից Դաունինգ սթրիթ ուղևորված նոր վարչապետն իր առաջին ելույթում ներկայացրել է իր կառավարության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։

Մասնավորապես, նա նշել է, որ «սուր գիտակցում է» Մեծ Բրիտանիայում վարչապետների հաճախակի փոփոխության խնդիրը։ «Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կրկին կարող ենք լինել կայուն», ասել է Բերնհեմը։

Նա նաև ընդգծել է, որ բրիտանական քաղաքականությանը անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն և պատասխանատվություն։

Բերնհեմն այս պահը անվանել է՝ «վերաիմաստավորման և վճռականության» ժամանակ, նշելով, որ երկիրը պետք է ազնվորեն ընդունի իր առջև ծառացած մարտահրավերները։ Նա հայտարարել է, որ քաղաքական կայունությունը պետք է մարդկանց համար բերի իրական բարելավումներ, այդ թվում՝ հնարավորություն տա նրանց որոշակի թեթևացում զգալ կյանքի թանկացման ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն