Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը դադարեցվել է ապօրինի լինելու հիմքով․ փաստաբան | news.am

Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը դադարեցվել է ապօրինի լինելու հիմքով․ փաստաբան | news.am

news.am ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Փաստաբանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։

Նշենք, որ Քննչական կոմիտեի բակում հավաքվել են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

Լրագրողի հարցին՝ օրերս հրապարակված փաստաթղթերը հետազոտվե՞լ են իրավապահների կողմից, Սարգսյանը պատասխանեց․

«Մենք բազմաթիվ փաստաթղթեր իրենց ներկայացրել ենք, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստվում ենք ներկայացնել, բայց եթե իրենք օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, հենց անմիջապես պետք է դրանք բոլորն իրենց մոտ զննեին և դիտարկեին որպես ապացույցներ: Մենք տեսնում ենք, որ դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև նույնիսկ մեր ներկայացրած փաստաթղթերն իրենք փորձում են չտեսնելու տալ: Այն ակնհայտ փաստերը, որտեղ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը և հայկական կողմն են տուժող հանդիսանում, իրենք այդ ամենը հերքում են»։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 6-ին ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն