azatutyun.am Կալանավորված Գագիկ Ծառուկյանին ոստիկանների ուղեկցությամբ այսօր բերել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության: Տարածքում հավաքվել են նրա աջակիցները, հիմնարկությունների աշխատողները:
«Մեզ տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այն մեղադրանքն է, որ գործն այստեղ քննվում է՝ խարդախություն, փողերի լվացում, այդ մեղադրանքի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:
Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին: