aravot.am ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ եզրափակիչից հետո տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։
Տեսանյութերի մի քանի ռակուրսների համադրությամբ միջադեպի ժամանակագրությունը հետևյալն է.
1.Վերջնական սուլիչը հնչում է, և Իսպանիայի պահեստայիններն ու մարզիչները վազում են խաղադաշտ՝ սկսելու չեմպիոնության տոնակատարությունը։ Արգենտինայի ֆուտբոլիստները ծանր են տանում պարտությունը, մանավանդ որ խաղի ավարտին արդեն մնացել էին 10 հոգով՝ Էնցո Ֆերնանդեսի հեռացումից հետո։
2.Առաջին բախումը տեղի է ունենում, երբ արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան բախվում է տոնելու վազող Ռոդրիին։ Ռոդրին շրջվում է, սկսվում է վիճաբանություն, որին միանում են Էրիկ Գարսիան և Բորխա Իգլեսիասը։
3.Լեանդրո Պարեդեսը, որը սկզբում հեռու էր, արագ մոտենում է վիճաբանությանը և հրում է Էրիկ Գարսիային։ Այդ պահին արդեն երկու թիմերից մի քանի խաղացողներ վազում են դեպի միջադեպի կենտրոն։
4.Գավին (որը պահեստայինների նստարանից էր դուրս եկել) նույնպես փորձում է միջամտել։ Գավին հավասարակշռությունը կորցնում է և ընկնում է խոտածածկին՝ ընդհանուր քաշքշուկի ընթացքում։ Տարբեր տեսանկյուններից երևում է, որ դա զանգվածային հրում-քաշքշոցի հետևանք էր, ոչ թե մեկ հստակ հարվածի։
5.Քաշքշուկի ընթացքում Պարեդեսը շարունակում է վիճաբանությունը Գավիի և Էրիկ Գարսիայի հետ։ Հեռուստախցիկներն արձանագրում են նաև, որ նա ձեռքով բռնում է Գավիի պարանոցի հատվածը, ինչից հետո մյուս ֆուտբոլիստներն ու թիմերի ներկայացուցիչները միջամտում են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում