ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ղեկավարության հետ։ Քննարկվել են հայ-ամերիկյան օրակարգը, տարածաշրջանային զարգացումները, միջազգային գործընթացները և փորձագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալինա Պոլյակովայի և կենտրոնի փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, առկա առաջնահերթություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ինչպես նաև փորձագիտական երկխոսության խթանմանն ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։