Հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջանը տեղի կունենա օգոստոսի 2-ին` ժամը 10։00-ին։ Այս մասին այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ժամկետի ավատի օրը` ժամը 10։00-ին, և այդ օրը օգոստոսի 2-ն է»,- ասել է Հովակիմյանը։
Հիշեցնենք, ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների, խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: