Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել 2026թ. հունիսի 14-ին Սյունիքի մարզի Կապան բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 10 և 12 հասցեների հարակից լանջին գտնվող չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական բաժնից։
«Վարչական վարույթի շրջանակում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ՝ աերոհետազոտության, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր հետազոտություններ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը վարչական վարույթի նյութերի հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»,- ասված է հաղորդագրությունում։