Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել | azatutyun.am

Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Բաքուն և Բեռլինը «Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագիր են ստորագրել։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իլհամ Ալիևը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Փաստաթուղթն ամրագրելու է Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ռազմավարական բնույթը»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

Բեռլինն ու Բաքուն այսօր նաև համաձայնություն են ձեռք բերել երկկողմ Գործարար խորհրդի ստեղծման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն