Դատարանը վարույթ է ընդունել իմ հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արտուր Օսիպյանը և հրապարակել համապատասխան փաստաթղթերը։
«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- նշել է նա։