Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում:
Մասնավորապես` Պապ թագավորի – Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: