Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է և կշարունակվի վաղը՝ հուլիսի 22-ին, 13։00-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Վարևանյանը։
«Մենք այն փուլում էինք, երբ ԿԸՀ-ն պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու կամ չտալու շուրջ։
Միջնորդությունը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։
Գործին կից երևի մեկ կամ մեկ ու կես հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի էին, մյուս մասը՝ իրականության հետ կապ չունեցող»,- նշել է Վարդևանյանը՝ հավելելով, որ այլ հանգամանքներ չեն բացահայտի, քանի որ հարցը դռնփակության կարգով է քննվել։
Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Նա նշել էր, որ տեղեկություն չունի, թե Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա։