«Երևան Սիթի» 39 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

«Երևան Սիթի» 39 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում, հայտնում են քաղաքապետարանից։

«Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,

6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»,-նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն