factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը նշել է, որ հայ գերիների հետ առանձին հանդիպման վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է դատավորների կազմի կողմից, և որ հարցը լուծվել է։
Պետական մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան նշել են, թե «քրեական գործի բոլոր ապացույցները քննվել են համապարփակ, ամբողջական և օբյեկտիվորեն առաջին ատյանի դատարանում»։ Դատախազների պնդմամբ՝ գործի նյութերում արտացոլված հանգամանքները, իբր, «հաստատվել են տուժողների և վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով, իրեղեն ապացույցներով, փաստաթղթերով, դեպքի վայրի զննության եզրակացություններով և քրեական գործով հավաքված այլ ապացույցներով»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում