Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ է տևել | arm.sputniknews.ru

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավելի քան 10 ժամ է տևել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց, նրան կրկին տարան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք տուժող ճանաչված Իրանի քաղաքացուն։ Այդ հարցերին վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։

Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– նշել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն