Վահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը | 1lurer.am

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահի հետ

Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ օրակարգում առկա դրական դինամիկան, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են՝ անդրադարձ է կատարվել երկու երկների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին և դրանց առավել ակտիվացման կարևորությանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն