azatutyun.am Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
Աշխարհում առաջինը Ավստրալիան էր․ անցած դեկտեմբերին TikTok-ը, YouTube-ը, Snapchat-ը և մյուս խոշոր հարթակները պարտավորվեցին փակել մինչև 16 տարեկանների հաշիվները, հակառակ դեպքում նրանց խոշոր տուգանքներ են սպառնում։
Ֆրանսիայում օրինագծին հավանություն են տվել խորհրդարանի երկու պալատները՝ Սենատն ու Ազգային ժողովը։
Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։
Օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվելու է հենց սոցիալական հարթակների վրա։ Դրանք պետք է կիրառեն Ֆրանսիայի տվյալների պաշտպանության մարմնի հաստատած տարիքային ստուգման համակարգեր։
Նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ օրենքը սկսի գործել նոր ուսումնական տարվա սկզբից։ Նա այս նախաձեռնությունը ներկայացնում է որպես երեխաներին համացանցում պաշտպանելու միջոց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում