azatutyun.am «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Քննչական կոմիտե, որտեղ կշարունակվի նրա հարցաքննությունը:
Երեկ փաստաբանները հայտնել էին, որ Ծառուկյանն առերեսվել էր իր դեմ բողոքող իրանցի գործարարներից մեկի հետ: Ենթադրվում է, որ այսօր կառերեսվի իրանցի մյուս գործարարի հետ:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 6-ին ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։