Նախատեսվում է Մարկո Ռուբիոյի հանդիպումը Վան Իի հետ | azatutyun.am

Նախատեսվում է Մարկո Ռուբիոյի հանդիպումը Վան Իի հետ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ՝ Հարավարևելյան Ասիայի ASEAN դաշինքի գլխավորությամբ անցկացվող տարածաշրջանային հավաքի ընթացքում, հայտնում է Reuters-ը:

Ըստ հրապարակման, նախատեսվում է, որ նրանք կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հանդիպումը, որը համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, տեղի կունենա սեպտեմբերին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպել էին մայիսի 14-ին Պեկինում։ Բանակցությունների օրակարգում առանցքային են եղել առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև միջազգային անվտանգության թեմաները՝ Իրանի և Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։

Հենց այս հանդիպման ժամանակ էլ Թրամփը, Reuters-ի փոխանցմամբ, Ծինփինին հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Սպիտակ տուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն