«Սա քաղաքական թատրոն է». ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը | azatutyun.am

«Սա քաղաքական թատրոն է». ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը | azatutyun.am

azatutyun.am ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով:

«Մենք երեկ ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում երբևէ չէի տեսել: Այսինքն՝ իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն ունի պատգամավորի կարգավիճակ ու այդ պայմաններում, անկախ այդ հանգամանքից իրականցնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն», – ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը սա որակես «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:

«Ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, ԿԸՀ-ն, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում», – ընդգծեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել է, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննվում է միայն այսօր՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն