Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին | factor.am

Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին | factor.am

factor.am «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի ու ևս 6 անձի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ղազինյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված դաշինքի անունից, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով նախապատրաստել է հիշյալ կուսակցության անունից հանդես եկող և «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի, նույն դաշինքի համակիր Արման Էդուարդի Սարգսյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում տալ ընտրակաշառք:

Ղազինյանից բացի՝ մեղադրյալի աթոռին է ևս 6 անձ։

Արման Էդուարդի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Ստեփանի Մելիքյանի, Լիլիա Էդուարդի Սարգսյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեռևս չպարզված անդամների հետ նախնական համաձայնությամբ Պավել Սերգեյի Ջհանգիրովին, Սեյրան Բեգլարի Հակոբյանին և Համլետ Ասատուրի Գևորգյանին տվել է ընտրակաշառք, իսկ Գրետա Գրիգորի Հարությունյանին խոստացել տալ ընտրակաշառք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն