Հուլիսի 23-ին` ժամը 11։00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքում, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան, Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրերում, ինչպես նաև Նոր Հաճն համայնքի Նոր Հաճըն քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: