aravot.am «Մեր իրավապահ համակարգը չի դադարում ապօրինությունների մակարդակով զարմացնել։ Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին՝ ինձ հեռացնում են վարույթից՝ վախից, թույլ չեն տալիս, որ լինել Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, թե իրենց ընդհանուր հանդիպումներին ես ներկա եմ եղել, և դիտարկում են, որ կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ իր գործընկերները ներսում, որտեղ հարցաքննվում է Գագիկ Ծառուկյանը` բացարկ են հայտնելու և հրաժարվելու են մասնակցել հետագա գործողություններին։ Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր են հանձնել, որ այսօր ժամը 15։00 ներկայանա որպես վկա` հարցաքննության։
Ըստ նրա՝ սա հատուկ է արվում․ «Երբ տուժողի հարցաքննությունը կատարվում էր, այն հարցերը, որոնք ներկայացնում էի տուժողին, և վարույթն իրականացնող մարմինը տեսնում էր՝ իրենց նախորդ ցուցմունքները կոտրվում են, սկսում էր հանել հարցը։ Հետո վախից ինձ հեռացրին վարույթից։ Ամեն ինչ անում են, որ գոնե նշույլ պահեն մեղադրանքի, որ ցույց տան՝ իբր թե հիմնավորում ունեն։ Կոնկրետ ապացույցներ ենք ներկայացրել, ունենք անհերքելի ապացույցներ, և կհիմնավորենք, որ ինչ ասել է իրանական կողմը` սուտ է։ Վարույթն իրականացնող մարմինները գիտեն այդ մասին, բայց չեն ուզում տեսնել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում