Լավրովն ու Ռուբիոն վաղը պատրաստվում են հանդիպել | azatutyun.am

Լավրովն ու Ռուբիոն վաղը պատրաստվում են հանդիպել | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայնեցված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպումը։

«Հանդիպումը ոչ թե հնարավոր է, այլ արդեն համաձայնեցված է։ Երեկ ընդունելության ժամանակ կարճ զրուցել ենք Մարկո Ռուբիոյի հետ, հաստատել ենք, որ այն տեղի կունենա վաղը՝ օրվա առաջին կեսին», – Մանիլայում Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Լավրովը։

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում է նաև ԱՄՆ պետքարտուղարը, նա էլ մասնակցել է ԱՄՆ-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական նիստին, այնտեղ ելույթ ունեցել։

ՌԴ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ ամերիկացի իր պաշտոնակցի հետ հանդիպումն օգտակար կլինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն