Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները | 1lurer.am

Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները

Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդեր քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

A խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը, որը գլխավորում էր Արեգ Վաթյանը, 82:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ:

Հայաստանի Մ18 կանանց հավաքականը ևս վստահ հաղթանակով է սկսել պայքարը Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում:

Կանանց հավաքականի խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ հուլիսի 22-ին: Թիմը կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն