arm.sputniknews.ru Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։