Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները | armenpress.am

Կասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։

Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։

Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։

Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն