Ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը | news.am

Ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը | news.am

news.am Հուլիսի 22-ին ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև անցյալ տարի ստորագրված ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: Այդ մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:

Այս պահից սկսած՝ յուրաքանչյուր կողմի համար կզրոյացվեն կամ կնվազեցվեն մաքսատուրքերը 367 ապրանքային ենթադիրքերի նկատմամբ, որոնցով առևտուրն ընդգրկում է ամբողջ ապրանքաշրջանառության շուրջ 90%-ը:

Համաձայնագիրը կնքված է երեք տարի ժամկետով՝ ևս երեք տարվա ժամանակահատվածով գործողության ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն