Նարեկ Թորոսյանի մահվան գործով երկու զինծառայող է ձերբակալվել | azatutyun.am

Նարեկ Թորոսյանի մահվան գործով երկու զինծառայող է ձերբակալվել

20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով նրա երկու համածառայակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։ Վերջիններս ձերբակալվել են, և քննիչը դատարան է դիմել նրանց կալանավորելու միջնորդությամբ։

Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտոնապես չէր հաղորդվել՝ կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Քննչական կոմիտեն ու Պաշտպանության նախարարությունը երկու օր շարունակ հրաժարվում էին մանրամասներ հայտնել։

Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ զինծառայողը հնարավոր է՝ ծեծի է ենթարկվել և հասցվել ինքնասպանության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն