Հութիները հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան նավթատար խոցելու մասին | azatutyun.am

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան նավթատար խոցելու մասին | azatutyun.am

azatutyun.am Եմենի իրանամետ հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։

Ծովային ռիսկերի կառավարման բրիտանական «Vanguard» ընկերության հաղորդմամբ՝ սաուդյան «Էնսելիա» նավթատարը Կարմիր ծովում՝ Ջիզանի նավահանգստի մոտ, աղետի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով հրթիռային հարվածի մասին։ Հարվածից հետո նավի առաջամասում հրդեհ է բռնկվել։

Անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է սաուդյան պետական SPA լրատվականը։

Եմենցի զինյալները վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակա տարածքները, որոնք գտնվում են Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցի հակառակ կողմում։

Գիշերը խաղաղ չի եղել նաև համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևոր մյուս ջրային ուղում՝ Հորմուզի նեղուցում, որտեղ, ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, նավթատար է բռնկվել ականի պայթյունից հետո։

Բաբ էլ-Մանդեբում և Հորմուզում լարվածությանը զուգահեռ ԱՄՆ-ն 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին, որը շարունակվել է հինգ ժամ։ AFP-ի հաղորդմամբ՝ Թեհրանի թիրախում գիշերը ԱՄՆ դաշնակից Քուվեյթն է եղել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն