Հատուկ սարքերով մեքենան կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ասֆալտի վիճակը, աղբի վիճակը | news.am

Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները՝ շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերի խախտումների պատճառով։

«Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։

Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային թնդանոթները, ինչպես նաև մեքենաների և անվադողերի լվացման կետերը։

Կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս զգուշացնում է կառուցապատողներին պահպանել անհրաժեշտ կանոնները՝ հակառակ դեպքում համայնքը կգնա նաև շինթույլտվության չեղարկման։

Նման փնթի վերաբերմունքը քաղաքի նկատմամբ անընդունելի է»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն