arm.sputniknews.ru ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 660,000 անգլիական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` մոտ 325 մլն դրամ: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների հատկացմանը:
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի: