ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը | armenpress.am

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։ Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և փոփոխություններ է նախատեսում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրում։

Կառավարությունը որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան։ Դրական որոշման դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն