Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար | armenpress.am

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար | armenpress.am

armenpress.am ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում 43 միլիոն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնին հարակից շուրջ 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Աշխատանքներն իրականացվելու են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ հոկտեմբերի 18-30-ը։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է երրորդ եռամսյակում՝ աշխատանքները մինչև համաժողովի մեկնարկն ավարտելու համար։

Որոշման ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ընդհանուր ծախսերի փոփոխություն չի առաջացնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն