Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը | armenpress.am

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը | armenpress.am

armenpress.am Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Արաբական ծոցում ու Կարմիր ծովում լարվածության թուլացման և ծովային նավարկության ազատության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»,- նշվել է հայտարարության մեջ։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի համակարգման վերաբերյալ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն