«Առինջ մոլի» աշխատակիցները պահանջում են պարզաբանել կապարակնքման հիմքերը. տեսանյութ | arm.sputniknews.ru

«Առինջ մոլի» աշխատակիցները պահանջում են պարզաբանել կապարակնքման հիմքերը. տեսանյութ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել էր։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օրը, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։

«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։

«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն